Рубрика: Վերապատրաստում

«Ծանոթանում ենք»

Երեկ մենք ծանոթացանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կայքին, կայքի բաժիններին, դասավանդողների, սովորողների բլոգներին, մեզ ներկայացրեցին նախագծեր։ Շրջեցինք քանդակի պուրակով, Սասնալանջով բարձրացանք քոլեջ, Գինու-խաղողի դպրոց։

Այսօր ես մասնակցեցի ուսումնական պատարագին․ տպավորված եմ․․․

Պատարագից հետո սկսվեց մեր վերապատրաստման երկրորդ պարապմունքը։ Բացեցինք մեր բլոգները, սովորեցինք բլոգի գործիքները, ավելացրինք խրվակներ, ձևավորեցինք մեր էջը։

Սպասում եմ մեր հաջորդ պարապմունքին, որի ընթացքում կսովորենք նախագծեր կազմել, կշարունակենք բլոգում աշխատել։

«Ծանոթանում ենք»: Один комментарий

Оставьте комментарий